Այս գիշեր ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Խնածախ գյուղի ուղղությամբ

Նորություններ
21.04.2025

Սյունիքի մարզի Խնածախ գյուղում ժամը 00:30-ից մինչև 01:19-ը շարունակական կրակոցներ են լսվել։
 

Տեղեկությունը Armenian News-NEWS.am գործակալությանը հայտնել է Խնածախի բնակիչներից մեկը։ «Տպավորություն էր, թե պատերազմ է սկսվել», - ավելացրել է գյուղացին։

Ի հիշատակումն. Վերջին ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար կրակ են բացել Սյունիքի մարզի գյուղերի վրա։