Նորություններ  
  20.05.2025

      Վերջին հրապարակումները    
  
  
  
      Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Իրանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի գլխավորությամբ, ժամանել է Հայաստան։
«Մայիսի 20-ին՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարար, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը», - ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Այցի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։
 








